ՀՀԿ-ն դեռ չի որոշել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թ. խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ցանկություն ունեն պատգամավոր Մնացական Մնացականյանը և նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:

Եթե Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, ապա Մանուկյանը նույն կերպ՝ 2007-ին: Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են: Նշենք, որ այդ ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու սույն ենթաշրջանի գյուղերը և Աշտարակի մի մասը: Մնացականյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նորից ցանկանում է այդ ընտրատարածքից ռեյտինգային կարգով պատգամավոր դառնալ, բայց կուսակցությունը պետք է նման որոշում կայացնի: «Ցանկությունը մի խնդիր է, կուսակցության որոշումն՝ այլ: Կուսակցությունը պետք է խորհրդի նիստ անի ու որոշում կայացնի, հասկանան՝ որ տարածաշրջանում ում առաջադրեն»,- մեզ հետ զրույցում ասաց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս