Շոյգուն հանձնարարել է օպերատիվորեն վերականգնել Ալեքսանդրովի անվան անսամբլը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է 70 բնակարան հատկացնել Ալեքսանդրովի անվան անսամբլին, որպեսզի անսամբլը որքան հնարավոր է արագ վերականգնվի։
«Անհրաժեշտ եմ համարում որոշում կայացնել մոտ ժամանակներս 70 բնակարան հատկացնել Ալեքսանդրովի անվան անսամբլին, որպեսզի մենք կարողանանք ամենամոտ ժամանակներս վերականգնել կոլեկտիվը, որքան հնարավոր է արագ մրցույթ անցկացնել, հավաքել լավագույններին, որպեսզի նրանք շարունակեն այն ավանդույթները, որոնցով հայտնի է Ալեքսանդրովի անվան անսամբլը՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր անսամբլը»,- ասել է Շոյգուն «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Ալեքսանդրովի անվան անսամբլի զոհված գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Խալիլովի անունն է կրելու ռազմա-երաժշտական ուսումնարանը։
Սև ծովում աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի մեծ մասը Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում գտնվող ռուս զինծառայողների համար:
«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան՝ շնորհավորելու Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիախմբի Ամանորը «Խմեյմիմ» ավիաբազայում:
Ուղևորների թվում են եղել նաև ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովն ու Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը:
Ավիաաղետին զոհ են դարձել անսամբլի 65 անդամները՝ բացառությամբ 3 մենակատարների: