
Սիրիացի ընդդիմադիրները բանակցություններ են վարում Անկարայում. աղբյուր

Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները ներկայումս Անկարայում բանակցություններ են վարում սիրիացի ընդդիմադիրների հետ Սիրիայում հրադադարի հաստատման համար պայմանները ճշտելու նպատակով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
«Ներկայումս հանդիպումներ են ընթանում ընդդիմադիրների, մեր և թուրքերի միջև»,- ասել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ բանակցություններում խոսքը հրադադարի ռեժիմի հաստատման չափորոշիչների մասին է։