Բաժիններ՝

Թուրքիան ՇՀԿ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել. Ղազախստան

Թուրքիան պաշտոնական դիմում չի ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի անդամակցությանը ՇՀԿ-ին, ապա դա առաջին հերթին հենց Թուրքիայի որոշումն է, Թուրքիան դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել: Կազմակերպությանն այս կամ այն երկրի անդամակցության հարցը որոշում են ՇՀԿ բոլոր անդամները: Պետք է այդ հարցի շուրջ ձևավորվի կոնսենսուս: Բոլորը լսել են ԶԼՄ-ների հաղորդագրության մասին, բայց դա պաշտոնական հայտ չէ: Դրանք հավանաբար եղել են բարձրաձայն արտահայտված մտքեր: Իհարկե, դրանց ուշադրություն դարձվել է»,- ասել է Իդրիսովը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ այդտեղ կարևոր է հստակ ձևակերպված մտադրությունը, Թուրքիայի ցանկությունը։

«Դուք գիտեք, որ այդ հարցն այնքան էլ պարզ չէ՝ հաշվի առնելով Թուրքիայի եվրոպական ձգտումները»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031