
Պայթյուն և հրդեհ Բաքվի գազատարում

SOCAR-ը դադարեցրել է գազամատակարարումը գազատար համակարգ՝ կապված Սանգաչալի գազաբաշխիչ հանգույցի գազատարի վրա տեղի ունեցած պայթյունի հետ, ասվում է պետական նավթային ընկերության հաղորդագրության մեջ։
Սանգաչալը Ադրբեջանի բոլոր խոշոր նավթային նախագծերն իրար միացնող նավթային տերմինալ է։
Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան։ «Ներկայումս գիծը տեղայնացվել է, կասեցվել է գազամատակարարումը համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
SOCAR-ի տվյալով՝ մոտ ժամանակներս վերականգողական աշխատանքներ են իրականացվելու։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքու-Ալյաթ ավտոմայրուղու 43-րդ կիլոմետրում։ Պայթյունից հետո հրդեհ էր ծագել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
https://www.youtube.com/watch?v=jmjqHk5t5mc