Բաժիններ՝

«Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները 13 մարդու մարմին են հայտնաբերել

Փրկարարները Սև ծովում հայտնաբերել են կործանված «Տու-154» ինքնաթիռի 13 ուղևորների մարմինները: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»­-ն:

Նշվում է, որ ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինների մնացորդներով առաջին ինքնաթիռը Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 26­-ի առավոտյան, որտեղ տեղի կունենա դիերի ճանաչման գործընթացը և գենետիկ փորձաքննություն:

Ինքնաթիռի սև արկղերը դեռևս չի հաջողվել հայտնաբերել: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ահաբեկչության հետքեր դեռևս չեն գտել: Որպես ինքնաթիռի կործանման վարկածներ շրջանառվում են շարժիչի մեջ օտար առարկայի հայտնվելը, անորակ վառելիքը, օդաչուի սխալը և տեխնիկական խնդիրները:

Կործանված ինքնաթիռում եղել է 92 մարդ` ներառյալ անձնակազմի անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս