Բաժիններ՝

Աղբյուրը տեղեկացրել է «Տու-154»-ի աղետի ամենահավանական պատճառը

Որպես ՌԴ ՊՆ «Տու-154»ինքնաթիռի կործանման ամենահավանական վարկած է դիտարկվում այն, որ ինքնաթիռի շարժիչի մեջ կարող էին կողմնակի առարկաներ հայտնվել։ Դրա հետ միասին դիտարկվում են նաև անձնակազմի սխալն ու ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին։

Ավելի վաղ նշվում էր, որ «Տու-154»-ը կարող էր կործանվել գերծանրաբեռնվածության և տեխնիկական անսարքության։ Ահաբեկչության վարկածը ներկայումս չի դիտարկվում։
Ավիաաղետի ականատեսներից մեկը հայտնել է, որ ինքնաթիռը Ադլերի օդանավակայանից դուրս գալուց հետո բարձրություն հավաքելու փոխարեն սկսել է արագ կորցնել արագությունն ու նվազեցնել արագությունը ծովի մակերևույթի մոտ։

Ականատեսի խոսքով՝ պոչով դիպչելով ծովին, որն անջատվել է հարվածի հետևանքով, ինքնաթիռը ծովն է ընկել ու արագ խորտակվել։

Ինքնաթիռի հայտնաբերված պոչային հատվածը ևս մատնանշում է, որ անձնակազմը փորձել է ինքնաթիռը նստեցնել ջրի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս