Վրաստանի նախագահը 175 դատապարտյալի է համաներում շնորհել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 175 դատապարտյալի։ Այս մասին հայտարարել է համաներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Նրա խոսքով՝ 122 դատապարտյալ այսօր իսկ կլքի բանտարկության վայրերը, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են։
Վերջինիս խոսքով՝ հանձնաժողովը աշխատել է 2016թ. դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Քննվել է 1142 մարդու գործ, մշակվել են կոնկրետ խորհրդատվություններ, որոնք ուղարկվել են Մարգվելաշվիլիի հաստատմանը։
«Համաներման արժանացածների թվում կա 14 կին, որոնցից 12-ն այսօր իսկ կազատվի պատժի կրման վայրերից»,- ասել է Կորիձեն։