
Ուշագրավ զարգացումներ՝ դատական համակարգում. մտերիմ ընկերները ցանկանում են իրավապահ ողջ համակարգը իրենց բուռը հավաքել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմի կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են:
Սա այն պատճառով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որոնք մտերիմ ընկերներ են, ցանկանում են իրավապահ ողջ համակարգը իրենց բուռը հավաքել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իհարկե, ասել է, թե նման խնդիր չկա: «Խորհուրդ չէի տա այդպիսի հարցերի անդրադառնալ, քանի որ որքան ես եմ անմնացորդ սիրում Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին, այդքան Ռշտունի Վազգենը: Մենք ինչ-որ անձնական կապերով պայմանավորված՝ պետական խնդիրների մեջ երբեք մեզ բարոյական իրավունք թույլ չենք տա ներգործելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: