Բաժիններ՝

Ադրբեջանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցի

Վրաստանում հաջորդ շաբաթ անցկացվելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունից:

Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս