«Հայաստանը բավականին լուրջ կերպով զբաղվում է Նախիջևանի խնդրով, քննարկվում է 1932 թվականի պայմանագրերից մեկը». Գառնիկ Իսագուլյան

«Հայաստանը հիմա բավականին լուրջ զբաղվում է Նախիջևանի խնդրով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ընթանում են բավականին լուրջ քննարկումներ՝ կապված տարբեր խնդիրների հետ.

«Առայժմ փորձագիտական մակարդակով այդ քննարկումներին մասնակից են դառնում նաև հարևան երկրների փորձագետներ, և հիմա շատ լուրջ քննարկվում է 1932 թվականի պայմանագրերից մեկը: Ես հիմա կոնկրետ չասեմ՝ ինչ պայմանագիր, բայց Հայաստանը հիմա բավականին լուրջ կերպով զբաղվում է Նախիջևանի խնդրով: Այդ խնդրի հետ կապված՝ հիմա բավականին լուրջ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով: Կաթսան եռում է, և ՀՀ-ում այդ խնդրին բավականին լուրջ հետևում են, անհրաժեշտության դեպքում նաև լրատվամիջոցներին ինֆորմացիա կտրվի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս