Սիրիական ընդդիմության բարձրագույն կոմիտեն իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:
Խուբուան նշել է, որ վրացական կողմն այս նպատակով ստիպված չի լինի էլեկտրաէներգիա գնել մերձակա հարեւաններից, քանի որ ջերմաէլեկտրակայաններն աշխատում են: «Հնարավոր է ոչ մեծ հզորություններ ստացվեն Հայաստանից»,- ասել է նա:
«Մեզ հավաստեցին, որ Իրանը շահագրգռված է մոտ ժամանակներս 12 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ձեռքբերմամբ»,- ասել է նա:
Արցախի ժողովուրդը, 1991թ. ստեղծելով հանրապետություն, արդեն կիրառել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Մենք չենք ասում՝ մենք այսպես գնում ենք, հետո ղուշ ու գիր կգցենք, կտեսնենք՝ էդ 100 հոգուց ով կանցնի պառլամենտ։ Կուսակցություն կա, 300 հոգանոց ցուցակ է ներկայացնում, դրանով պարծենում է։ Հաստատ Հանրապետականի չափ ոչ մեկը չէր կարող ներկայացնել, բայց մենք արհեստական ուռճացման ճանապարհով չենք գնացել, և այսպես ավելի արդյունավետ է, որպեսզի նաև ավելի անկեղծ լինենք ընտրողի հետ»։
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը դիմելով բոլոր ժողովրդավարական ուժերին կոչ է անում համախմբել և հայտնել իրենց դիրքորոշումը Ադրբեջանում աստիճանաբար խորացող բռնապետության և իշխող կլանի կամայականությունների վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող մի քանի անճշտությունների պատճառով, եթե դրանք չուղղվեն, մերժել ամբողջ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նման վտանգ դաշինքին չի սպանում։
«Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից երկրի խորհրդարանում ընտրված 115 պատգամավորներից 37-ը միլիոնատերեր են:
Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ երկրում զանգվածային կալանավորումները հետապնդում են հասարակության բողոքը նվազեցնելու նպատակ՝ կապված երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու հետ, գրում է kavkaz-uzel.eu-ն։
Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքում Կոյոտ-Քրիք գետը դուրս է եկել ափերից ու ջրածած կարել քաղաքի հարավային շրջանները։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պնդում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է իրեն, թե Անկարան ապագայում պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ տվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար թեկնածու գրանցելու փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հարցը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ԿԸՀ անդամ, նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Խալիլով Խանօղլան Ինտիզամ օղլուն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել, հայտնում է RIA Novosti-ն։
Հայաստանի և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը բացել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արխիվային փաստաթղթեր։
Հանրապետության Նախագահը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ևս շեշտեց, որ Երևանը ՌԴ-ի առանցքային գործընկերներից է ԱՊՀ տարածքում, որի հետ համագործակցում է ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդես են գալիս մամուլի ասուլիսով։
Մոսկվան կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը ավելի վաղ ընդունված որոշումների հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին ողջունել է «Գորշ գայլերի» (Բոզկուրտ կամ «Գորշ գայլեր» (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն») ողջույնի ժեստով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեկ նշանակեց հանրապետության առաջին փոխնախագահ։
Ադրբեջանի քաղաքականությունը, տնտեսությունը մի ընտանիքի վերահսկողության տակ է: Եթե նախկինում Ադրբեջանում ամաչում էին խոստովանել, որ ընտանեկան իշխանություն է, ապա այժմ այլեւս չեն ամաչում:
Փետրվարի 22-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական:
Նյու Յորքում՝ Ազատության արձանի վրա, անհայտ անձինք կախել են պաստառ, որի վրա գրված է. «Փախստականներ, բարի գալուստ», հայտնում է NBC New York-ը։
«Կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատարանը որոշում է կայացրել հանցագործներին դատապարտել ընդհանուր առմամբ 3342 տարվա ազատազրկման, գրում է թուրքական Milliyet պարբերականը։