ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան. վերահաստատել է Կոստանյանը

Այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան.  Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ ԱԳ փոխնախարարը մանրամասնել է, որ այցի ընթացքում կլինեն զարգացումներ:

«Դրանք ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր․ «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»։

Տեսանյութեր

Լրահոս