Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով «շատ լավ» բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակվում են «շատ լավ բանակցությունները» Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ: Առանց մանրամասների նա հավելել է, որ բանակցությունների արդյունքում «ինչ-որ բան կարող է տեղի ունենալ»:
«Այսօր տեղի են ունեցել շատ-շատ լավ բանակցություններ», – ասել է նա լրագրողներին:
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, ուրբաթ հայտնել էր, որ ամերիկյան և ուկրաինական կողմերը քննարկել են խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը մարտին: ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են նաև մայիսին կայանալիք հնարավոր հանրաքվեի և ընտրությունների հեռանկարները:
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները պայմանավորվել են 314 ռազմագերիների փոխանակման շուրջ:
