«Սահմանում լարվածության որոշակի աճ կա». Վիգեն Սարգսյան

«Սահմանում լարվածության որոշակի աճ կա՝ օգտագործվող զինատեսակների առումով. այսօր օգտագործել են ականանետեր, թեթև հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է ինչպես միշտ՝ զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները: Մեր Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս ընթացքում»,- այսօր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նշեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել. «Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: ՊՆ Զինուժի խնդիրն է՝ ապահովել դրանց լիարժեք կատարումը՝ պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ այսօր համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ առաջին շարքում սայլակի վրա նստած զինվորներից մեկը՝ Ռոլանդ Սահակյանը, ընդամենն օրեր առաջ բողոքում էր, որ ինքն անտարբերության և անտերության է մատնված, անգամ իր ծննդյան օրը չեք շնորհավորել. ինչո՞ւ է բանը հասնում նրան, որ զինվորը դրա մասին բարձրաձայնում է:

«Գիտեք՝ մենք պետք է շատ համբերատար և պատասխանատու վերաբերվենք բոլոր նման դրսևորումներին. Մարդը, որն ունի լուրջ առողջական խնդիրներ, հատկապես, որ այդ խնդիրները նաև ձեռք են բերվել մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում, իրավունք ունի անվերապահ պահանջատեր լինել, և, եթե ինքը սրտնեղում է, դա երևի թե մեր աշխատանքի բացթողումն է: Ամեն դեպքում, ուզում եմ, որ դուք իմանաք, որ յուրաքանչյուր դեպքը մեր տղաների, մեր անընդհատ ուշադրության կենտրոնում է: Ես իրոք կարծում եմ, որ շատ երիտասարդ մարդը, որն ունի շարժունակության խնդիր, կարող է սրտնեղել: Ես կարծում եմ, որ մենք պետք անենք ավելին, որպեսզի նա իրեն բավարարված զգա մեր վերաբերմունքից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս