Երբ Պապիկյանը խոսում է երկակի ենթակայության անթույլատրելության մասին, ուզում եմ իմանալ, իսկ ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«ՊՆ-ն ասում է, որ գնդերեցների ինստիտուտի նախկին կարգավիճակը բանակում երկակի ենթակայության խնդիր էր առաջացնում` բանակին ու Մայր Աթոռի, և դրա համար են գնացել նման ճանապարհով:

Նախ արձանագրեմ, որ այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է. գնդերեցների փաստացի թիվը այդ որոշման հետևանքով շուրջ 80-90%-ով կրճատվել է:

Երկրորդ, երբ Պապիկյանը խոսում է երկակի ենթակայության անթույլատրելության մասին, ուզում եմ իմանալ, իսկ ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը, որը բանակի ներսում գործող ինստիտուտներից է և գործում է ոչ թե ՊՆ-ի, այլ ԱԱԾ-ի ենթակայությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս