Բաժիններ՝

Ջերմաստիճանը մի քիչ էլ կբարձրանա, ձյան փոխարեն անձրև կգա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում փետրվարի 7-11-ին սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին կլինի հարավարևմտյան`2-5մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր տեղումներ չեն կանխատեսվում։ Փետրվարի 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս