
ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքին մասնակցում են կազմակերպության երկրների ղեկավարները) հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 11-ին Ալմաթիում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Առաջարկություն եմ մտցնում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Աստանա քաղաքում 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրյակին, որը պլանավորված է 2018 թվականի նոյեմբերի 8-ին»,-ասել է նա: Աբդռախմանովը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հավաստել են, որ Սիրիայի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: