ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ չի ներկայացրել, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Օվերչուկի հայտարարությանը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել»,–պնդել է նախարարը։
Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանել է. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չէ այսօր»։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ, թե ԵՄ-ի ընտրության առջև։



