Բաժիններ՝

Ճապոնիան անհիմն է համարում Ռուսաստանի և Չինաստանի մտահոգություններն իր վերառազմականացման վերաբերյալ

Ճապոնիայի կառավարությունն անհիմն է համարում Ռուսաստանի և Չինաստանի պնդումները, թե Տոկիոյի արագացված վերառազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության և կայունության համար: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մասանաո Օձակին։

«Պատերազմի ավարտից ի վեր մեր երկիրը հետևողականորեն խթանել է ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ նպաստելով ոչ միայն Ասիայի, այլև ամբողջ աշխարհի բարգավաճմանը», – ասել է նա: Օձակիի խոսքով՝ Ճապոնիան վարում է «բացառապես պաշտպանական քաղաքականություն»։

«Հետևաբար, մենք կարծում ենք, որ Չինաստանի և Ռուսաստանի պնդումները լիովին անհիմն են: Ճապոնիայի խաղաղ հետպատերազմյան ուղին ապագայում չի փոխվի», – հավելել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև Պեկինում կայացած բանակցություններից հետո մայիսի 20-ին ընդունվել էր համատեղ հռչակագիր։ Փաստաթղթում երկու երկրները նշել էին, որ «Ճապոնիայի արագացված վերառազմականացման ներկայիս ընթացքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»։ Կողմերը նաև կոչ էին արել Ճապոնիայի կառավարությանը «դասեր քաղել սեփական ագրեսիայի պատմության անմարդկային էջերից, լիովին ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և հրաժարվել նոր միլիտարիզմից և վերառազմականացումից, որոնք արդեն իսկ վիշտ ու տառապանք են պատճառել աշխարհի ժողովուրդներին և հենց Ճապոնիային»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031