Զորահանդեսին ընդառաջ այսօր Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, մայիսի 22-ին Երևանում՝ 2 կրակոց․ ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։

Այս առնչությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին տեսանյութ էր հրապարակել՝ նշելով. «Հանրությանը ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031