Բաժիններ՝

Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 243 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 60-ամյա Մխիթար Հ.-ի վարած «Mercedes Sprinter» և 56-ամյա Գարուն Ե.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գարուն Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գորիսի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031