ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան, այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում:
Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները:
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը կլինի Բոլթոնի տարածաշրջանային այցի գլխավոր թեման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:
Alibaba ընկերության հիմնադիր եւ ղեկավար 54-ամյա Ջեկ Ման (նաեւ հայտնի է որպես Մա Յուն) վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ անգամ Չինաստանի ամենահարուստ բնակիչների ցուցակը գլխավորել է Hurun չինական գործարար հրատարակության («Ֆորբս»-ի չինական նմանօրինակը) վարկածով:
«Մենք չենք կարող հրաժարվել նախկին պարտավորություններից՝ ասելով՝ իշխանություն է փոխվել, և վերջ։ Եթե հանկարծ նման խոսք հնչի իշխանության կողմից, խոշոր ներդրողների համար մենք կհավասարվենք այն երկրներին, որոնք հեղափոխությունից հետո սկսում են ազգայնացնել կամ այլ միջոցներ ձեռնարկել արտասահմանյան ներդրողների հանդեպ»:
«Մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ` արդյոք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրո՞ւմ է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում»:
Թավշյա հեղափոխության բնույթի ու հնարավոր փոխակերպումների, Փաշինյանի ոճի ու տակտիկայի ու առհասարակ այն մասին, թե հեղափոխականի համար որքան կարևոր է իսկական օպորտունիստ լինել, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը խոսել է Նյու Յորքի համալսարանի ու Մոսկվայի սոցիալական և տնտեսական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:
Օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների երրորդ համաժողովը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվեց ներկայացնել իր տպավորությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Այսօր Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձեց խուսափել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցից այն մասին, թե ի՞նչ տպավորություն է նա ստացել ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:
Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն եւ Սերբիան դարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Նիկի Հեյլիի արժանի փոխարինող կգտնի ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում։
Տանզանիացի գործարար Մոհամեդ Դյուջիին հոկտեմբերի 11-ին առեւանգել են Տանզանիայի Դար Էս Սալամ խոշորագույն քաղաքում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը:
Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում:
«Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ապա նաև երբ կառավարության ծրագիրն էր հաստատվում»:
«Մենք ակտիվ մասնակցել ենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, և այն առաջարկությունները, որ մեր դաշինքի անունից ներկայացվել են, գրեթե բոլորն ընդունվել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին:
«Քննարումները դեռ շարունակվելու են, բայց արդեն տեղի ունեցած քննարկման արդյունքում, կարծում եմ, բավականին բարենպաստ միջավայր ստեղծվել է փոխհասկացողության, միմյանց տեսակետները, հիմնավորումները լսելու առումով, և կարծում եմ, որ լավ նախադրյալներ կան փոխհասկացողություն ստեղծելու համար»:
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը:
Ռուսաստանի «Մեգաֆոն» բջջային օպերատորի Տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցնում է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ:
Հիմա եթե 104 պատգամավորն էլ ստորագրեն, որ դեկտեմբերին պատրաստ են, ես պատրաստ չեմ դրա տակ ստորագրել, որովհետև հարցը դեկտեմբերը չէ։ Այն մեթոդները, այն աշխատաոճը, այն գործունեությունը, որ ծավալել է կառավարության ղեկավարը, ինձ համար ընդունելի չեն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները պետք է սահմանեն մի շարք կարևորագույն դրույթներ, որոնց միջոցով կպաշտպանվեն ֆրանկոֆոն տիրույթում գտնվող արժեքները: