ՄԱԿ Գլխավոր քարտուղարը վերջերս հատուկ անդրադարձավ երիտասարդության դերակատարությանը հայաստանյան իրադարձություններում, որոնք բնութագրեց որպես խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ: Հայ հասարակության ամուր աջակցությունը Հայաստանի վարչապետին և կառավարությանը և՛ ոգեշնչող է, և՛ պարտավորեցնող:
Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել երկրի հյուսիսարեւմտյան շրջանում, ինչի հետեւանքով զոհվել է նրա անձնակազմը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների փաթեթին հավանություն տալու հարցը։ Կառավարության հաստատումից հետո փաթեթը կուղարկվի ԱԺ, որտեղ արդեն խմբակցություններում կսկսվեն դրա քննարկումները։
Մեթիսն այդ մասին լրագրողներին հայտնել է հոկտեմբերի 15-ին՝ այցով ուղեւորվելով Վիետնամ:
Հայկական իրականության մեջ քաղաքացիական հասարակության շուրջ տագնապալի իրավիճակ է ստեղծվել: Վերջինս համարվում է քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ ինստիտուտ:
Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ 2020 թվականին:
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ցանկացել է Սյունիքի մարզպետ նշանակել ուժային կառույցներում աշխատած գործչի: Առաջարկներ են արվել Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում ուժային կառույցներում աշխատած մի քանի գործիչների, ովքեր, սակայն, մերժել են Փաշինյանի առաջարկը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից եւ քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թեւի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
«Անցումային ԱԺ-ի դեպքում բնական կլինի իշխանության ստացած ձայների մեծամասնությունը և ընտրությունների արդյունքում ստացված ինչ-որ առումով անցանկալի պատկերի առկայությունը, քանի որ դա պետք է լինի ժամանակավոր խորհրդարան»,- ասել է նա:
Եթե ամերիկացի հոգևորական, բողոքական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնն ազատ չարձակվեր, ապա ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում էր Թուրքիայից հետ կանչել ամերիկյան դիվանագիտական ողջ անձնակազմը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել։
Գերմանիայի պահպանողական քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, ով, ամենայն հավանականությամբ, 2019 թվականին կփոխարինի Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, mk-turkey.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ։
Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրի Սբիգան հայտնել է, որ 2019թ. ծրագրում են Ուկրաինայից դեպի Թուրքիա 4 նոր ուղիղ չվերթներ իրականացնել:
Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը: «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի […]
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանից Մոսկվա տեղափոխել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կրկին հանդիպելու է ՀՅԴ ներկայացուցիչների հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրում, որի ժամանակ էլ ենթադրվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Կառավարության e-gov.am կայքում նիստի օրակարգը չի հրապարակվել, ինչպես սովորաբար լինում է:
168.am-ի տեղեկություններով, ինչպես ցանկացած նստաշրջանի ընթացքում, այս նստաշրջանի ընթացքում ևս ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ունեցել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: