ՀՀ Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ կենտրոնական բանկն այսօր ևս անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կրկին սահմանելով 6.50 %։ Որոշումն ընդունվել է ԿԲ խորհրդի նիստի ժամանակ։
Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվում է 8.00%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

