Թե ինչպես Մակրոնը հրաժարվեց ներկայացնել Փաշինյանի վերաբերյալ իր տպավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվեց ներկայացնել իր տպավորությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Այսօր Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնը փորձեց խուսափել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցից այն մասին, թե ի՞նչ տպավորություն է նա ստացել ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

Ֆրանսիայի նախագահը նախ նշեց, որ այդ հարցը չի մեկնաբանում: Ապա շարունակելով՝ Մակրոնն ասաց, որ շատ ուրախ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Հայաստանում գտնվելու կապակցությամբ: «Կարծում եմ, որ սա շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ առաջին անգամն է, որ նման միջոցառում է կազմակերպվում այստեղ, որի մասին այսօր խոսել եմ»,- ասաց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահն ասաց, որ ուրախ է նաև գտնվել  Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում:

Լրագրողի պնդող հարցին, թե ինչպիսին է, այնուամենայնիվ, իր տպավորությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, Մակրոնը արձագանքեց՝ ասելով.

«Քաղաքականության վերաբերյալ իմ դիրքորոշումն այն է, որ տպավորություններով չեմ կիսվում, այլ գործում եմ, աշխատում, տեսլական ունենում և իրագործում այդ տեսլականը»:

(Տեսանյութում՝ 1։35-1։37-ից)

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս