![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/950616.jpg)
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:
Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի ակտիվացումը: