Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը թուրքական կողմից պահանջել է տեղեկություն հոկտեմբերի 11-ին Կայսերի նահանգում կալանավորված Ռուսաստանի 2 քաղաքացու մասին։
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։
Թուրքիայի Իզմիր քաղաքում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 29-ը՝ տուժել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:
Թուրքիայի հատուկ ծառայությունները ձեռք են բերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունն ապացուցող ձայնագրություններ և այդ մասին տեղեկացրել նաև ԱՄՆ-ին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ:
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:
ԿԺԴՀ-ում, եթե պահանջվվի, պատրաստ են թեկուզ մի ամբողջ դար ապրել միջազգային պատժամիջոցների գործողության ներքո՝ հենվելով բացառապես սեփական ուժերի վրա:
Թուրքիայի իշխանությունները հայկական համայնքին են վերադարձրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հողատարածքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի:
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեյի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:
Դ. Իոաննիսյանի խոսքով՝ հիմնական փոփոխված խաղի կանոնը ռեյտինգայինից հրաժարումն է, և դա նոր չէ, անակնկալ չի բերվում ԸՕ նախագծով, այն կար կառավարության ծրագրում, որին կողմ է քվեարկել ԱԺ-ն, ու բոլոր ուժերն արդեն ծանոթ են դրան։
Երևանում ընթանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:
Հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների սկսվելուց մի քանի շաբաթ առաջ ամերիկացի սենատորները դադարեցրել են իրենց աշխատանքը:
Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ:
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւն ընդունել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ժամանած պատվիրակությունների ղեկավարներին։
Air India ավիաընկերության ինքնաթիռը, որը Հնդկաստանի Տրիչինիպոլի քաղաքից (երկրի հարավի Թամիլնադի նահանգ) մեկնել էր Դուբայ, հարկադրական վայրէջք է կատարել Մումբայում:
Ուգանդայի արեւելյան շրջանում առնվազն 40 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախարարների թափուր պաշտոնների առաջնահերթ թեկնածուները փոխնախարարներն են։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այլեւս չի դիտարկում իր նախկին խորհրդական Դինա Փաուելի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանը չի շտապում ԱԺ ներկայացնել ՍԴ անդամի թեկնածուին, նախագահի ստեղծած խորհրդատվական հանձնախումբը դեռ շաբաթներ առաջ «քննել է» 5 թեկնածուի, եւ տեղեկություններ կան, որ երաշխավորելու է իշխանություններին մերձ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության:
«Մայքլ» փոթորիկը ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում լուրջ վնաս է հասցրել ռազմաօդային ուժերի Տինդալ ռազմակայանին:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարևորում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում քննարկվող բոլոր հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: