Գևորգ Վերմիշյանը կդառնա ռուսական «Մեգաֆոնի» գլխավոր տնօրենը
Ռուսաստանի «Մեգաֆոն» բջջային օպերատորի Տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը:
Տեղեկացնենք, որ Գ. Վերմիշյանը 2017 թվականից «Մեգաֆոնի» գործադիր տնօրենն էր, իսկ նախքան դա՝ 2011 թվականից եղել է ընկերության ֆինանսական տնօրենը: