Ինը մարդ հեղեղումների զոհ է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում:
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի ընկերությունների սեփականության օտարման մեջ ԱՄՆ-ի բանկերի հաշիվներում իրանական միջոցների սառեցման միջոցով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետություններն առաջին անգամ մասնակցել են զորքերի կիրառման համատեղ պլանավորմանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և այլ օրենքներ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը և և առաջին տիկին Նադյա Չամին ժամանել են Երևան:
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ իր ցանկությունը միշտ էլ եղել է երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակին հանգուցալուծում տալը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը:,
Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը օրեր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևում է իր և կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանդես է եկել թագավորությունում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն հանցակիցների կողմից ահաբեկչական գործողությունների աճող հավանականության մասին նախազգուշացմամբ, որոնց արգելվել էր մեկնել արտասահման:
Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը կողմ է, որպեսզի այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ, ըստ նրա, ներքին քաղաքական կյանքը հասել է մի կետի, որտեղ ընտրություններ անկասկած պետք է լինեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը և արձագանքեցին: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի որոշ պատգամավորների՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը:
«Քաղաքապետերն ընտրված անձինք են, և հետևաբար՝ մարզպետը լիազորություն չունի նրանց աշխատանքից ազատելու»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լոռու նորանշանակ մարզպետ, նախկինում՝ նույն մարզի փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ խոսելով Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ աշխատելու մասին:
Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը կարծում է, որ իրեն վստահված մարզն ամենաշատ խնդիրներն ունի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մարզի ամենացավոտ խնդիրն արտագնա աշխատանքն է, սակայն այն երկակի ազդեցություն ունի, և այն շրջաններում, որտեղից ավելի շատ են մեկնում արտագնա աշխատանքի, մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, իսկ մյուս շրջաններում՝ Ճամբարակ, Վարդենիս, աղքատության ավելի բարձր ցուցանիշ կա։
Շուրջ 4-ամսյա աշխատանքներից հետո ՀՀ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի կողմից հրապարակվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը:
Երևանի վարչական շրջանները շուտով նոր ղեկավարներ կունենան: Ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք ունենք վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, որոնց մասին շուտով կիմանաք»,- ասաց նա:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստանում է լավագույն ընտրություն կատարել մարզպետների թափուր հաստիքների համար, և հաջորդ կառավարության նիստում որոշումները կընդունվեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքով ժամկետների որևէ կաշկանդվածություն չկա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար հոկտեմբերի 10-ին կժամանի Երևան:
ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
Կառավարությունը հավանություն տվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը:
«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է Ֆլորիդայի կողմը, սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների:
Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում: