Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը. Պուտին
Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը: Այս կարծիքը, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել ՝ օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հավարտարմագրերի հանձնման արարողությանը։
Պուտինի խոսքով՝ «ահաբեկչական ինտերնացիոնալին հասցված ջախջախիչ հարվածից հետո» Սիրիայում նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կարգավորման համար: Օրակարգում են Սիրիայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքի վերականգնումը, ինչպես նաեւ միլիոնավոր փախստականնների վերադարձը, «ինչը թույլ կտար թեթեւացնել միգրացիոն ճնշումը եվրոպական բազմաթիվ երկրների վրա»: