Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի առաջին տեղակալ:
Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարեւորը՝ սիրով»,-գրել է նա: