Բաժիններ՝

2019թ. 4 նոր ուղիղ չվերթ է ծրագրվում Ուկրաինայից դեպի Թուրքիա

Թուրքիայում Ուկրաինայի  արտակարգ և լիազոր դեսպան Անդրի Սբիգան հայտնել է, որ 2019թ. ծրագրում են Ուկրաինայից դեպի Թուրքիա 4 նոր ուղիղ չվերթներ իրականացնել:

«Ամեն շաբաթ մեր երկրների միջև 180-ից ավել չվերթներ են իրականացվում: Եկող տարվանից սկսած` Ուկրաինայից ուղիղ չվերթներ ենք ծրագրում դեպի Իզմիր, Բուրսա, Դալաման և Բոդրում»,- ասել է Սբիգան:

Ինչպես փոխանցում է «Ղրիմ» լրատվական գործակալությունը` Սբիգան նշել է, որ 2016թ. Ուկրաինայից Թուրքիա է այցելել 1 մլն. 50 000 ուկրաինացի զբոսաշրջիկ, իսկ 2017թ. այդ թիվը հասել է 1 մլն. 250 000-ի:

Դեսպանի խոսքով` այս տարի ակնկալում են 20-30% աճ, սակայն դեռևս չկան վիճակագրական տվյալներ:

Ինչ վերաբերում է Թուրքիայից Ուկրաինա մեկնող զբոսաշրջիկների թվին, ապա դեսպանի համոզմամբ` այն կազմում է մոտ 250 000 և ամեն տարի գնալով աճում է:

Kokpit.aero

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս