«ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՔՊ-ն վերածում է հերթական իշխանության կուսակցության, այսինքն բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, կառավարության անդամները, գործարարները ձգտելու են անդամագրվել նրան:

Այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ.

. կամ հստակ աշխարհայացք է որդեգրում ու դրա հիման վրա պետության զարգացման նախագիծ է ներկայացնում` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բաժիններով,

. կամ այդ զանգվածը սկսում է կոռուպցիայով զբաղվել, ինչը մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ ունի,

. կամ էլ այդ մարդկային զանգվածը կփլուզվի, որևը ցեմենտող նպատակի, նախագծի ու գաղափարի բացակայության պատճառով:

Գարնանը, արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են գնալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031