«Հայաստանում կանգ է առել ամեն ինչ, ու հասարակությունը, ժողովուրդն ուղղակի խեղդվում է։ Զրկել իշխանությունից գործող համակարգին՝ խիստ կարևոր է, դա մթնոլորտ է փոխում։ Այս աստիճանի բզկտվածության պայմաններում, որում սկսվում է այդ ընտրական պայքարը, այն էլ՝ առճակատումներ շատ բարձր աստիճանի, հնարավոր է՝ երկրում բերի ցնցումային զարգացումների՝ ընդհուպ մինչև քաոսի զարգացման։ Սա էլ վտանգն է՝ կապված այդ ընտրությունների հետ»։
Զեկույցի համաձայն՝ փախստականներից մեկը բողոքել է, որ առնետների պատճառով իրեն սկսել են տանջել հիշողությունները այն մասին, թե ինչպես են հայրենիքում իրեն պահել բանտախցում ու տանջանքների ենթարկել։
«Մեր դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը: Բոլորի տեսակետն այդպիսին է, իսկ «Համախմբում» կուսակցությունից հնչող կարծիքներն իրենց ներքին խնդիրն է, իրենք պետք է դա կարգավորեն»:
«Եռանախագահների կողմից նախարարական մակարդակով հանդիպման առաջարկ է հնչել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շրջանակում հնարավոր նոր հանդիպմանը։
Սպիտակ տունն այսօր հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։
«Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե ՀՀ, այլ ԵԱՀԿ-ի գրասենյակին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ առկա իրավիճակին։
Նշվում է, որ IT-ինդուստրիային մեծ ճակատամարտ է սպասվում, երբ ուժի մեջ մտնեն այդ հրամանագրերը, քանի որ նրանք չեն կարողանա ներգրավել օտարերկրյա աշխատակիցների, գրում է Bloomberg-ը։
«Փետրվարին կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների տասներորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկություն փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ բանակցություններից:
Եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն 2016թ. ավելացել է 1,7%-ով, իսկ Եվրամիության ՀՆԱ-ն՝ 1,8%-ով, վկայում են Eurostat-ի նախնական գնահատականները։
«ՀԱՊԿ գլխավոր հաջորդ քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն է լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցի ձգձգմանը:
«Նա իր կարծիքն ու մոտեցումներն է ունեցել, դա եղել է քսան տարի առաջ, մենք շատ առաջ ենք գնացել, եղել են տասնյակ նախագահական հանդիպումներ, այդ տասնյակ հանդիպումները պարապ չէին…»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Դոնեցկի մարսի Ավդեևկա բնակավայրի մոտ իրավիճակի սրացման հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականի հարցը կընդգրկվի կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
«Անցնող դիվանագիտական տարին լի էր մարտահրավերներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով 2016 թվականի դիվանագիտական տարին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Reddit սոցցանցի lensoo անունով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են տասնյակ բազեներ ճանապարհորդում սովորական ուղևորատար ինքնաթիռով, հայտնում է Mashable պարբերականը։
Շվեդիայի իշխանությունները չեն կարող խոչընդոտել Կառլսհամն նավահանգստային քաղաքի մտադրությանը՝ Ռուսաստանին վարձակալության հանձնել իրենց նավահանգստի մի մասը, ինչն անհրաժեշտ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության համար, գրում է Euobserver-ը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը անհանգստություն է հայտնում՝ կապված Դոնբասում ռուսական ուժերի ակտիվացման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Դեռ քննարկման առարկա չի դարձել, որովհետև այդ դաշինքում ձևավորվածների մի մասի պատկերացումները, շատ հնարավոր է, որ չհամընկնեն մեր պատկերացումներին:
«Եթե մասնակցելու չլինեինք, ապա ընտրությունների օրվա հետ կապված հայտարարություն չէինք անի։ Չէր կարելի ապրիլի 2-ին նշանակել ընտրություն, նույնիսկ, եթե սահմանադրորեն կամ օրենքի շրջանակներում տեղավորվում է։ Մենք ընտրություններին պատրաստվում ենք, թե ինչ ձևով կլինի հայտարարությունը, ժամանակը ցույց կտա։ Չարժի շտապել»։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի վերջին կայցելի Ռուսաստան, այցը մշակման փուլում է, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դինավագիտական աղբյուրին։
Չինաստանում կստեղծվի Հայաստանի առևտրական կցորդի հաստիք։ Այս հարցը կառավարությունը կքննարկի փետրվարի 2-ի նիստում։
«Մարդը կուսակցության մեջ կար, զբաղեցնում էր վարչապետի պաշտոն, բոլորը ՀՀԿ-ի բացասական վարկանիշը փորձում էին բացատրել Հովիկ Աբրահամյանով, հիմա նա դուրս է եկել, ճիշտ հակառակ մեկնաբանություններ են տալիս: Մարդը կուսակցությունից դուրս է գալիս կամ մտնում է որևէ կուսակցություն, դա ի՞նչ քաղաքական գնահատականի արժանի բան է»:
Համաձայն Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալների, որոնք հրապարակվել են հունվարի 30-ին, Վրաստանում ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը 2016թ. դեկտեմբերին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կազմել են 0,3% այն բանից հետո, երբ նոյեմբերին գրանցվել էր 2% աճ։
«Ես չեմ կարծում, որ հայտարարված դաշինքները կամ ձևավորման փուլում գտնվողներն արդեն վերջնական են, փոփոխության չեն ենթարկվի կամ ընդհանրապես չեն քանդվի: Եթե ուշադիր հետևում ենք նախընտրական գործընթացներին, հատկապես՝ դաշինքների ձևավորման փուլում, տեսնում ենք, որ ըստ էության բոլոր դաշինքները տեխնիկական են»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով:
Իրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո առաջին անգամ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին։
«Ես չեմ կարող լավատեսորեն ընդունել Մոսկվայի բանակցությունների արդյունքները»,- ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Եղանակային անբարենպաստ պայմանները շարունակում են խնդիրներ ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Ձյան առատ տեղումները վնասել են էլեկտրալարերը, ինչի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել Աջարիայի մոտ 5000 բաժանորդ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտակարգ նիստ է հրավիրելու՝ կապված Իրանում արտադրված միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ։