Բաց քվեարկության դեպքի արձանագրում. «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 13։00-ի դրությամբ

«Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 13։00-ի դրությամբ։

14/23 Քաղաքացին բողոքել է, որ չնայած նախապես տեղեկացնելուն՝ իրենց բնակության հասցեով չեն ուղարկել քվեարկության շրջիկ արկղ, որ իր ընտանիքի անդամը կարողանա քվեարկել։

14/14 Կուտակում տեղամասում։

14/13 Կոնկրետ թեկնածուի օգտին ընտրություն կատարելու ուղղորդում։ Երևանում գրանցված անձի տվյալները ներառված են Վաղարշապատի ընտրողների ցուցակում։ Ահազանգել է քաղաքացին, ում հասցեում հայտաբերվել է անձի տվյալները՝ որպես ընտրողի։

14/9 Կուտակում տեղամասում։ Նույն ընտրատեղամասում մեկ ընտրողն օգնում էր մյուս քվեախցիկում ընտրություն իրականացնող անձին։ Արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։

14/15 Բաց քվեարկության դեպքի արձանագրում։

14/2 Կուտակում տեղամասում քվեատուփի մոտ։

14/46 Կուտակում տեղամասում։ Այդ թվում՝ երկու ընտրող միաժամանակ նույն քվեախցիկում ընտրություն են իրականացնում։

14/20 Մեկ անձը օգնել է մեկից ավելի ընտրողների ընտրություն իրականացնել։

Տեսանյութեր

Լրահոս