Սպասվում է, որ Թիլերսոնը Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կենտրոնակայանում կհայտնվի փետրվարի 3-ից ոչ շուտ:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
ԱԺ նախկին նախագահ եւ ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի: Այս լուրը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) զարմացել էր երեկ ներկայացված ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ դիմումների քանակից:
Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից»:
Ալեքսանյանը երես է թեքել «Նիգ Ապարանից», նա այս տարի ներկա չէր նաեւ հին տոմարով Նոր տարվա տոնախմբությանը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է «Նիգ Ապարանը»՝ Ապարանում։
Ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելով Շիրակի մարզում։
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում:
«Ինձ թվում է, որ Ղարաբաղյան ուղղությամբ լարվածություն ակնկալելու հարկ չկա այս պահին, ինչո՞ւ, որովհետև և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում Մոսկվան բավականին ուժեղ ազդեցություն ունի, որպեսզի ազդանշաններ ուղարկի առանց ռազմական ուժի կիրառման»,- նման տեսակետ է հայտնել ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը։
Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»: Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է:
«Այնտեղ տաք է, եւ յուրահատուկ զգացողություն ես ունենում ամբողջ մարմնում»,-պատմել է կինը օտոնամակիի պարապմունքի ավարտվելուց հետո եւ հավելել, որ երբեք ոչ մի նման բան չի զգացել:
Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփին վերացնել երկիր մուտքի սահմանափակումները:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեռ հստակ չգիտի՝ իրենք կմիանա՞ն «Ծառուկյան» դաշինքին, թե՞ ոչ։ 168.am-ի հետ զրույցում Լ. Սարգսյանն ասաց, որ այս պահին դեռ ընթանում են բանակցությունները։
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման միտումներով:
Հայաստանը և ԱՄՆ-ն բիզնես և առևտրային կապերի խորացման հարցում բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, որի արդյունքները տեսանելի են:
ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով:
«Անհրաժեշտ են բարեփոխումներ քաղաքացիական հասարակության կյանքում». Սեյրան Օհանյան
Politiko-ն նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել CNN-ի թղթակիցների հետ, բայց, օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը կամ ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը չեն մասնակցում հեռուստաալիքի ծրագրերին, այդ թվում՝ «Երկրի դրությունը» ամենշաբաթյա կիրակնօրյա հաղորդմանը: Ավելի վաղ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում՝ Սփայսերը մերժել է այն ենթադրությունը, որ CNN-ին իբր մեկուսացրել են Սպիտակ տնից:
«Նա հրաշալի կերպար էր, ով ոգեշնչեց բոլորին: Ես նրա կերպարի հետ ծանոթացել եմ դեռևս երիտասարդ տարիքում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով Պետքարտուղարության վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ ԱՄՆ նոր վարչակազմին»,- այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը դեսպանատան 15 ամիսների գործունեության, ծրագրերի և ուղեգծերի ամփոփման շրջանակում նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու 13 դիմում է ստացվել:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Մոնտեբելլոյում կազմակերպված հայկական Սուրբ ծննդյան ընթրիքի ժամանակ հայտարարել է Արցախի պետականությունը ճանաչելու կարևորության մասին: Այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:
«Օրինակ` ԼՂ կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»,- ասաց դեսպան Միլզը:
Գերմանիայի ոստիկանությունը ձեռնամուխ է եղել հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողության Գեսսեն շրջանում։
Ուկրաինայի արևելքում մարտերը չեն դադարում։ Ուկրաինայի ժամանակով ժ. 14.00-ի դրությամբ սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 2 զինվորական, ևս 2-ը վիրավորվել է։
Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց այցագրային ռեժիմի վերաբերյալ տեխնիկական պայմանավորվածության քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 2-ին Բրյուսելում՝ լիագումար նիստի շրջանակում, հայտնում է TASS-ը։
«Դաշինքը ձևավորվելու է պլատֆորմի շուրջ, որում ներգրավված կլինեն «Բարգավաճ Հա յաստան», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան», «Հայոց համազգային շարժում», «Ռամկավար ազատական» կուսակցությունները և «Միասնություն շարժումը»,- ասաց Վարդանյանը:
Թուրքիայի արտահանումը 2017թ. հունվարին ավելացել է 15%-ով, ինչը նախորդ 49 ամիսների աճի առավել բարձր ցուցանիշն է, հայտնել են թուրք արտահանողների միությունից։