Բաժիններ՝

40-ամյա վարորդը էլեկտրամոբիլով Մեծամոր քաղաքում բшխվել է պատին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Լևոն Ֆ.-ն իր վարած էլեկտրամոբիլով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մեծամոր քաղաքի շրջանաձև խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փսատով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս