Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը անդրադարձել է Հայաստանում կալանավորված Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզի գործին:
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է վեցի, եւս 163 հոգի վիրավորվել են:
Ադրբեջանի բանակում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող Քենան Հասրեթ օղլու Դադաշովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Պակիստանի «Թեհրիք-ե-Ինսաֆ» («Շարժում հանուն արդարության») իշխող կուսակցությունից թեկնածու Արիֆ Ալվին սեպտեմբերի 4-ին ընտրվել է երկրի 13-րդ նախագահը:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում (Արեւմտյան Բենգալիայի նահանգ) կամրջի փլվելու հետեւանքով:
«Մեր երկրում չեն կարող լինել սև կամ սպիտակ, մեր երկրում չի կարող լինել իմ կամ քո, մեր երկրում չի կարելի հասարակությունը բաժանել բարիկադների։ Եվ, ի վերջո, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել բացառապես միայն ժողովուրդը, և նա խոսում է միայն մեկ ձևով`ընտրության ձևով»:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Մարտի 1»–ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ–ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ նշելով, որ հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։
Մի քանի պայթուցիկ սարքերով անհայտ տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե ինքը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 4-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արցախի անկախության տոնի միջոցառումներին Հայաստանի Հանրապետությունը շատ բարձր մակարդակով մասնակցություն է ունեցել, իսկ մնացած մեկնաբանություններն անտեղի են:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտավախություն չունի, որ իր բիզնեսներում ստուգումներ կսկսվեն։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
«Բայց Քոչարյանը ո՞նց ա գալիս, մի հատ հասկանամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հակադարձելով Ռոբեչրտ Քոչարյանի հայտարարությանը, թե վերադառնում է քաղաքականություն։
«Ով որ այդպիսի բան ա տարածել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չէր տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ»:
«Մեզ ձայն տան, թե չտան, չենք նեղանալու։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե օգտվելու, այլ պատասխանատվությունը չարչարանք է, պետք է աշխատես, որ իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն»:
Նախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում է տեղի ունեցել:
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների թվաքանակը հասել է 76-ի, եւս մեկ մարդ զոհվել է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Թուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից:
Զբոսաշրջիկների աչքի առաջ փլվել է Հռոմի հնագույն Ֆորումի պատերի մի մասը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս է՝ չի հայտնվում հանրության առջեւ:
Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղված է վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենահզոր «Ջեբի» թայֆունի պատճառով:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը պաշտոնապես դիմել է, որպեսզի իրեն թույլատրեն հանդիպել լրատվամիջոցների հետ և ասուլիս անցկացնել:
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, պաշտոնական ձևակերպումներով, դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս հրավիրել։
«Թյուրըմբռնում կա, ցավում եմ, Հայկ Մարությանն էլ է ասել, որ ձևակերպումները միգուցե ճշգրիտ չեն եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներին:
Իսրայելացի զինվորականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը 27 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ: