«Մեզ ձայն տան, թե չտան, չենք նեղանալու։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե օգտվելու, այլ պատասխանատվությունը չարչարանք է, պետք է աշխատես, որ իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն»:
Նախնական տվյալներով՝ շուրջ 3 հազար երեխաներ դուրս կբերվեն Ղրիմի հյուսիսի Արմյանսկ քաղաքից, որտեղ ավելի վաղ քիմիական նյութի արտանետում է տեղի ունեցել:
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների թվաքանակը հասել է 76-ի, եւս մեկ մարդ զոհվել է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Թուրք զինվորականները ռազմական տեխնիկա են փոխադրում Սիրիայի սահման՝ Քիլիս սահմանամերձ նահանգ՝ զգուշանալով սիրիական Իդլիբում հնարավոր ռազմական գործողության պատճառով փախստակաների նոր ալիքից:
Զբոսաշրջիկների աչքի առաջ փլվել է Հռոմի հնագույն Ֆորումի պատերի մի մասը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս է՝ չի հայտնվում հանրության առջեւ:
Օսակայի «Կանսայ» միջազգային օդանավակայանը հեղեղված է վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիայում մոլեգնող ամենահզոր «Ջեբի» թայֆունի պատճառով:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը պաշտոնապես դիմել է, որպեսզի իրեն թույլատրեն հանդիպել լրատվամիջոցների հետ և ասուլիս անցկացնել:
«Այս հարցը տեղավորվում է անձնական հարաբերությունների տիրույթում: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա շատ բարձր է գնահատում մարդկային կապերը, պահպանում է կապերը ներկա և նախկին ղեկավարների հետ»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա:
Քիչ առաջ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, պաշտոնական ձևակերպումներով, դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս հրավիրել։
«Թյուրըմբռնում կա, ցավում եմ, Հայկ Մարությանն էլ է ասել, որ ձևակերպումները միգուցե ճշգրիտ չեն եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներին:
Իսրայելացի զինվորականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը 27 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակից լինելու մեջ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 16 աշխատակիցներ են զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջ այցելության ժամանակ դպրոցականներին գանգատվել է իր աշխատանքի դժվարություններից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը շատ լուրջ է։
Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է «Հաքանիի ցանց» խոշոր ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ջալալուդին Հաքանիի մահվան մասին, խմբավորում, որը գործում է Աֆղանստանում ու Պակիստանում:
530-ից ավելի բնակավայրերում շուրջ 50 հազար մարդ արդեն ավելի քան մեկ ամիս աշխարհից կտրված է մնացել տեղատարափների պատճառով, որոնք մոլեգնում են Հնդկաստանի Նագալենդ հյուսիսարեւելյան նահանգում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր բախտը կբերի, եթե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցի 2020 թվականի նախագահական մրցարշավին:
ԿԺԴՀ-ում 89 տարեկան հասակում արյան հիվանդությունից մահացել է հյուսիսկորեացի առաջատար միջուկագետ-գիտնական Յու Կյու Չժանը:
Ճապոնիայի Կոբե քաղաքի իշխանությունները մի քանի շրջանների 287 հազար բնակիչների հանձնարարել են տարհանվել չափազանց ուժեղ «Ջեբի» թայֆունի մոտենալու կապակցությամբ, որին Ճապոնիայում տրվել է 21 կարգային համարը: 90 հազար բնակիչների նման հանձնարարական են տվել նաեւ Հիրոսիմա քաղաքի իշխանությունները:
Հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես նաեւ Իրանը եւ Ռուսաստանը պետք է հրաժարվեն երկրի հյուսիսի Իդլիբի նահանգի ուժային ազատագրումից:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը սեպտեմբերի 4-ին կայցելի Հայաստան: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է թվիթերի իր էջում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը և նոր ԸՕ հայեցակարգը կուղարկի Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։