«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ խորհրդարանն այս նստաշրջանում ընդունել է 314 օրենք, ինչը, ըստ նրա՝ տարբերվող թիվ է, այդպիսի թիվ մոնիտորինգը երբեք չի գրանցել.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք բանակցությունների արդյունքներով պլանավորում են ընդունել համատեղ հայտարարություն:
«Այս պահին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընդդիմություն և իշխանություն խորհրդարանում չկա, որովհետև չկա կառավարող մեծամասնություն, չկա կառավարություն ձևավորելու մասին հուշագիր, ուղղակի անցումային ժամանակաշրջան է»
Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայանալիք հանդիպմանը, երկուստեք կուտակվել են բազմաթիվ հարցեր:
«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող և հանրային կարծիքը սպասարկող պատգամավորներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին:
«Ես ներկայացնում եմ «Լույս» դաշինքը, և եթե ինձ եք հարցնում, ուրեմն կասեմ, որ անպայման պետք է քվեարկել «Լույս» դաշինքի օգտին։ Եթե ինձ հարցնում եք, թե հեղափոխությանը որն է օգուտ, ապա պետք է ասեմ, որ այս ընտրություններում հակահեղափոխական ուժ չկա»:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Փհենյանում ընդունել է հարավկորեական պատվիրակությանը՝ Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Չոն Ույ Յոնի գլխավորությամբ:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան նախաքննության գաղտնիքին և գործի նյութերի հրապարակմանը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերի վերջին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքին:
Եվրոպան պետք է մինչեւ նոյեմբերի 4-ն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար:
«Սահմանադրությունը գործելը և Սահմանադրություն խախտելը տարբեր բաներ են, Սահմանադրություն խախտելը դեռևս չի նշանակում՝ սահմանադրական կարգի տապալում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման խնդրին:
«Այն, ինչի համար Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեղադրում էր Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ականներին, որ նրանք Սահմանադրությունը «կարում են» իրենց հագով և փոխում են Սահմանադրությունը, որպեսզի պահպանեն, ժողովրդական խոսքով ասած, իրենց աթոռը, այսօր ինքը հայտարարում է, որ իր աթոռն ավելի բարձր է դասում, քան երկրի Սահմանադրությունը»:
Սեպտեմբերի 5-ին Իսրայելը վերստին փակել է «Էրեզ» հսկիչ անցակետը՝ միակը Գազայի հատվածի հետ վարչական սահմանին, որով Գազայի բնակիչները կարող են անցնել իսրայելական տարածք:
«ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր իր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բավականին բուռն էր ու հագեցած թե՛ օրենսդրական նախաձեռնությունների, թե՛ քաղաքական ուժերի կողմից ցուցադրված ակտիվության առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնել են նախարարության բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ հայտարարություններով լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել:
«Ես երբևէ գրանտ չեմ ստացել, դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, որին ժպտալով եմ պատասխանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սանասարյանը «Սորոսի» գրանտակեր է։
Կորեական թերակղզու Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտու լիակատար ականազերծման համար կարող է պահանջվել մոտավորապես 200 տարի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչագան Ներսիսյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալ:
Արման Սահակյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:
Քննչական մարմինը հեռախոսով է տեղեկացրել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, որոշումը փաստաբանական խումբը դեռ չի ստացել:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը՝ ուղիղ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը իրատեսական չէ, քանի որ հազարամյակների պատմությամբ եւ ավելի քան 75-միլիոնանոց բնակչությամբ պետությունը միշտ էլ շահեր կունենա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրները:
Եվրոպային անհրաժեշտ է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ սկսել նրան դիտել որպես գործընկերոջ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:
Մեկ մարդ է զոհվել, եւս երեքը՝ վերքեր ստացել Վրաստանի արեւմուտքի Փոթի քաղաքում դեռեւս չպարզված սարքի պայթելու հետեւանքով:
Իդլիբում կառավարական ուժերի գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի եւ հարեւան Թուրքիա փախստականների նոր ալիքի: