
Շանթ Հարությունյանը պաշտոնական ձևակերպումներով դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս հրավիրել

Քիչ առաջ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, պաշտոնական ձևակերպումներով, դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս հրավիրել։
«Միևնույն ժամանակ «Գալա» հեռուստաընկերությունն իր հերթին, դիմում է ներկայացրել կրկին նույն հարցով՝ թույլատվության խնդրանքով։
Ահա և այս պաշտոնական մասը՝ Շանթ Հարությունյանի կողմից։ Հերթը կառավարությանն է։
Հ.Գ. Խնդրում եմ բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել մամլո ասուլիսին, եթե իհարկե կառավարությունը պահի օրենքը և Շանթ Հարությունյանին տա հնարավորություն խոսելու»,- գրել է Շահեն Հարությունյանը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1133846833441335&id=100004480862506&__xts__[0]=68.ARA9EyEiqf_mddt7lnIzp4fuAFqFEZ4KPhct5GbFX5kW9qS6x5L1OmPOJABuk2NO3zCDrlqKuibHxwOD1BWDv8SdR00xfNvDlSnvm-3CNB1gjPO2bA3UoaLznJTOmtWzZm4UFc6Fknmdy8ePBNgmTqnyl583In6Ce2yHlaRfraE577ZSNzEiJRO_X9azXZ73FDXOyXzPvT2dmDyDoroWSSYPG7h5X27bsEhW3NHabw&__tn__=-R