
Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի.
Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: