ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Շվեդիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները դեմ են արտահայտվել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցմանը, որը պետք է ձգվի Բալթիկ ծովի հատակով:
Արգենտինայում դատախազ Խորխե Ֆելիպե դի Լելիոն հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին մեղադրանք է առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լիազորությունների վերազանցման մեջ:
Ուղղաթիռ է կործանվել Կիեւի Տրուխանով կղզում, վիրավորվել է երկու ուղեւոր:
Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում ութի է հասել երկրաշարժից զոհվածների թիվը, որը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 6-ի գիշերը:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 82 պատգամավոր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ արձագանքել է ՀՔԾ պաշտոնական կայքի 05.09.2018. պարզբանում վերտառությամբ հրապարակումով (- վերջին այցելություն 2018 թ. սեպտեմբերի 6):
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել Կատալոնիայի Ժեներալիտետի (տարածաշրջանային կառավարության) ղեկավար Կիմ Տոռային՝ երկխոսություն սկսել նրանց հետ, ովքեր դեմ են արտահայտվում Կատալոնիայի անկախությանը:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է The New York Times թերթից հայտնել, թե ով է այն անանուն հրապարակման հեղինակը, ով գրել է, թե Սպիտակ տանը ընդդիմություն կա իր վարած քաղաքականության նկատմամբ:
Չեխիայի արեւմուտքի Պլզենե քաղաքում Robinson R44 մասնավոր թեթեւ ուղղաթիռը սեպտեմբերի 5-ի երեկոյան ընկել է արտադրական համալիրի վրա, զոհվել են երեք տղամարդ եւ մեկ կին, որոնք գտնվում էին օդանավում:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չզարմանաք, բայց Աֆղանստանի հետ մեր հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկատվությունը, թե Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը թողնում է իր պաշտոնը:
Երրորդ միջկորեական գագաթնաժողովը սեպտեմբերի 18-20-ին տեղի կունենա Փհենյանում:
Երկու մարդ է զոհվել, 125-ը՝ տուժել, եւս 39 հոգի անհայտ կորած է համարվում Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ առաջիկա նիստի ընթացքում։
Վերջերս գերմանական և ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող գերմանական Rheinmetall ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրել է մտադրությունների հուշագիր։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին: Թերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի […]
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները պարզապես «ցեխը կոխեցին» կառավարության ներկայացրած «անփույթ, երևակայական» օրենքի նախագիծը։ Խոսքը Քրեական դատավարության և այլ օրենքներում փոփոխությունների մասին է, որով խստացվում են ընտրական հանցագործությունները։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին։ Այս նոր դրվագով քրեական գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանին մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։
Իտալիայի հարավի Սանտա Մարիա դի Լեուկա քաղաքում բելգիացիների Ալբերտ Երկրորդ թագավորին թույլ չեն տվել մտնել զբոսանավատերերի էլիտային ակումբի բարը՝ նրա կողմից հաստատության դրես-կոդը չպահպանելու պատճառով. միապետը շորտով էր:
«Ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան: Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել: Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել»:
Հարավային Կորեայում ծնելիության սպասվող մակարդակն այս տարի կընկնի ռեկորդային ցածր մակարդակ, ինչը կհանգեցնի տնտեսական անկման:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն որոշում է կայացրել փակել Պարագվայում Իսրայելի դեսպանությունը՝ ի պատասխան լատինաամերիկյան այդ երկրի որոշման, ըստ որի՝ վերջինիս դեսպանությունը Երուսաղեմից կվերադարձվի Թել Ավիվ:
Պարագվայը որոշում է կայացրել Իսրայելում իր դեսպանությունը Երուսաղեմից կրկին վերադարձնել Թել Ավիվ: