«Սահմանադրություն խախտելը դեռևս չի նշանակում՝ սահմանադրական կարգի տապալում». Արամ Օրբելյան

«Սահմանադրությունը գործելը և Սահմանադրություն խախտելը տարբեր բաներ են, Սահմանադրություն խախտելը դեռևս չի նշանակում՝ սահմանադրական կարգի տապալում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման խնդրին:

Ըստ նրա՝ հանցագործությունը, որպես այդպիսին, ունի 4 բաղադրիչ, որոնցից մեկն արարքն է, այսինքն՝ երբ որևէ մեկին ուզում են դատապարտել, պետք է լինի գործողություն կամ անգործություն:

«Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ նախագահն իր պաշտոնավարման ընթացքում և պաշտոնավարումի ավարտից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Այս տեքստը փորձ է արվում ձևափոխել և ասել՝ կախված՝ ինչ հանցագործություն է, դրանից կախված՝ կարող է ունենա կամ չունենա, եթե սահմանադրական կարգի տապալում է, չի կարող անձեռնմխելիություն ունենալ»,- ասաց Ա.Օրբելյանը՝ ընդգծելով, որ խոսքը չի գնում Ռոբերտ Քոչարյան անձի կամայական ակտի մասին, այլ խոսքը Հայաստանի Հանրապետության ակտի մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930