Բրիտանացի դիվանագետները ռուսական կողմի ներկայությամբ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կիրազեկեն Ռուսաստանի երկու քաղաքացիների մասին, որոնք կասկածվում են Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի մեջ:
Առնվազն 76 մարդ է զոհվել ԿԺԴՀ-ում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձաստիճան պաշտոնյաների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ:
«Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 16-ին հանդիպում-հանրահավաք կանցկացնի:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները:
ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունները տեղեկատվական պատերազմ են սանձազերծել, որպեսզի վարկաբեկեն Իրանի իշխանությանը սեփական ժողովրդի աչքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ տածած «աներեր հավատի» համար:
Գերմանիան շահագրգռված չէ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, եւ պատրաստ է երկխոսություն վարել նրա հետ:
«Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար, այդ ժամանակ դատարանի կայացրած վճիռը, ըստ նրա՝ բացառապես անհիմն է, և այն տվյալների բազան, որ ներկայացվել է, ամբողջությամբ հիմնված էր ոստիկանության ցուցմունքների վրա։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ քննարկումների ընթացքում մի քանի մտահոգություններ վերաբերում էին կաշառքի առաջարկն ընդունելուն, որն ըստ նրա ևս՝ գուցե խնդրահարույց լինի ընտրողների համար, դրա համար առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել.:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի եւ, մասնավորապես, Իդլիբի իրադրությունը:
«Մարդկանց բռնելու այդ մոլուցքից դուրս եկեք։ Իհարկե, ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի, բայց այստեղ կա հանրային իրազեկման խնդիր։ Մի քանի օրում այդ 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու։ Պոտենցիալ կաշառք տվողը գուցե հասկանում է, բա էն ժողովուրդը։ Սա շատ լուրջ հարց է։ Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ այս օրենքը նորմալ նայեք»։
Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են վերանայել Շանթ Հարությունյան և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով:
Սարգսյանի խոսքով՝ այսօրվա կառավարությունը և ժողովուրդը ընտրությունների արդարության առումով պետք է սևեռվի 2 հիմնական հատկանիշի վրա, որոնցից գլխավորը, ըստ նրա՝ վերաբերում է կառավարությանը:
168.am-ի հարցին՝ ոստիկաններն ինքնակա՞մ են գործել, թե՞ հրահանգ եղել է, Վ.Օսիպյանը պատասխանեց. «Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ո՞վ է արել՝ չեմ կարող ասել, արդյոք հնարավո՞ր է անել՝ եկեք ոչ մի բան չբացառենք, բայց եթե այդպիսիները կան, թող պատասխանատվության ենթարկվեն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ նա ասաց, որ եթե նման հարցերը չլուծվեն, ապա որևէ քրեականացում, անգամ մահապատիժը շատ դեպքերում չի փրկելու։
Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել նախորդ ամիս, պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
«Իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգներ է ներկայացնում»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ է իր հաղթանակին 2020 թվականի նախագահական ընտրություններում, որոնցում նա պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետով։
«Իրականում, երբ մտքեր են հնչում, որ սա ռադիկալ քրեականացման նախագիծ է, ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև քրեականացված արարքներ եղել են, և հիմա, այո, մենք խստացնում ենք ընտրակեղծարարության առանձին դեպքերի համար քրեական պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Որքան հասցրել եմ ծանոթանալ այն փոփոխությունների փաթեթին, որ ներկայացրել է կառավարությունը, ինձ մոտ անձնական տպավորություն կա, որ մենք փորձում ենք բանավոր խոստումները, գլխի, աչքի շարժումները որակել՝ որպես հանցագործություն»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով, որ դա մի փոքր տարօրինակ է։
Քաբուլի արեւմտյան մասում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, եւս 95 մարդ վերքեր են ստացել:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նշանակվում են Հանրային խորհրդի անդամներ: Որոշումը կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր:
Ուկրաինան կզբաղվի Թուրքիայի ժանդարմերիայի կողմից օգտագործվող «Mi-17» տիպի բազմաֆունկցիոնալ 17 ուղղաթիռների վերանորոգմամբ և արդիականացմամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր Twitter-ի էջում։