Բաժիններ՝

Ավելի քան 120 հսկա կրիա են առևանգել Գալապագոսյան կղզիներից

Ավելի քան 120 գալապագոսյան (փղային) կրիա են առևանգել Գալապագոսյան կղզիների ազգային պարկից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գալապագոսյան կղզիների ազգային պարկի տնօրինությունը սեպտեմբերի 27-ին Սանտա Կրուզի դատախազությանը հայտնել է Իսաբելա կղզուց շուրջ 123 կրիաների առևանգման մասին: Կղզու այդ պարկը ստեղծվել է 1993-ին և համարվում է հսկա կրիաների վերարտադրման գոտի:

Իշխանությունները նախաքննություն են իրականացնում՝ պարզելու վայրի բուսական և կենդանական աշխարհի դեմ կատարված հանցագործությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031