
Առնվազն 12 մարդ է զոհվել Կենտրոնական Ամերիկայում մոլեգնող տեղատարափներից

Առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 23 հազար 300-ը` տուժել Կենտրոնական Ամերիկայում մոլեգնող տեղատարափների հետեւանքով: Այդ մասին հայտնել է La Prensa թերթը:
Հոնդուրասում տարերքի զոհ է դարձել վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Նիկարագուայում հայտնել են երեք մահացածների մասին: Նաեւ տարերքի զոհ են դարձել Սալվադորի երկու քաղաքացիներ եւ մեկ կոստառիկացի: Գվատեմալայում զբաղված են 11-ամյա մի տղայի որոնումներով, որին քշել-տարել են ջրահոսքերը: Նշվում է, որ տուժել է տարածաշրջանի 23 հազար 300 բնակիչների ունեցվածքը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: