
Ինտերպոլի կորած նախագահը հրաժարական է տվել

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որը Չինաստանում ձերբակալվել է կոռուպցիոն գործունեության կասկածանքով, հրաժարական է տվել: Այդ մասին ասված է ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակված է միջազգային կամակերպության պաշտոնական Twitter-օգտահաշվում:
Նրա խնդրանքը բավարարվել է: Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները կատարելու է ավագ փոխնախագահ Կիմ Չեն Յանը Հարավային Կորեայից: Նոր նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերին Դուբայում Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 87-րդ նստաշրջանում, նրան կընտրեն երկու տարով: Մեն Հունվեյի անհետանալու մասին հաղորդվել էր հոկտեմբերի 5-ին: 64-ամյա Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից մենել էր Չինաստան եւ այն ժամանակվանից կապի մեջ չէր մտնում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա Չինաստանի իշխանությունների կողմից ձերբակալվել է կոռուպցիոն գործունեության կասկածանքով: Մասնավորապես, նշվել է, որ նա կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում աշխատող ընկերությանն օժանդակություն է ցուցաբերել պարտավորագրեր ստանալու հարցում: Անհետանալուց մի քանի ժամ առաջ Հունվեյը դանակի լուսանկար էր ուղարկվել կնոջը: Վերջինիս կարծիքով՝ Մենն այդ կերպ փորձել էր իրեն նախազգուշացնել վերահաս սպառնալիքի մասին: