Բաժիններ՝

Ռումինիայում տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն

Ռումինիայում քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառով տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն: Արգելման կողմնակիցները ձգտում են հասնել այն բանին, որ Սահմանդրության մեջ կատարվի ուղղում, որը ամուսնությունը կսահմանի որպես միություն տղամարդու եւ կնոջ միջեւ: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:

Նշվում է, որ տեղամասերի փակումից հետո կատարված հաշվարկների համաձայն՝ համաժողովրդական քվեարկությանը մասնակցել է երկրի քաղաքացիների 20,41 տոկոսը այն դեպքում, երբ հանրաքվեն վավեր ճանաչելու համար նվազագույնն անհրաժեշտ էր 30 տոկոսի մասնակցությունը:

Ներկայում Ռումինիայի Սահմանադրության մեջ ամուսնությունը սահմանված է որպես ամուսինների դաշինք, ինչը կարող է դյուրացնել երկրում միասեռ ամուսնությունների գրանցումը, ընդգծվում է թերթում: Երկրում միասեռ ամուսնություններն օրինականացված չեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031